Skip to content

Ընտրություն, ընտրություն… Է՞ս էր…

07/05/2012

Ուրեմն սենց…

Այսօր առաջին անգամն էր, որ մասնակցեցի ընտրությանը: Ընդ որում, մասնակցությունս չսահմանափակվեց պծիչկա դնելով:

Առավոտ գնացի ընտրատեղամաս, բայց մինչև էդ, պատրաստվելուց, ականջիս հասավ հարևանների խոսակցությունը:

– Ոտո՞վ ես գնում:

– Չէ, էնա ասում ա գազելներով տանում են:

Հետո զահլես տարան “ինչիդ ա պետք” հարց տվողները: Այ ազգ, այ Ձեր ցավը տանեմ… Ինձ… Read more…

ՀՀԿ-ի սև փիառը, “բոլորս ավանցի ենք, բոլորս` Տարոն” և բանականությանս չռած աչքերը…

12/04/2012

Սիրտս վկայում էր է…

Ախպերս երկրորդ դասարանում ա սովորում: Էսօր կանչել էին ծնողական ժողովի: Գնացի: Գնալուց հիշեցի մանկապարտեզի ժողովներն ու հանդեսները, որոնց գալիս էին ՀՀԿ ներկայացուցիչներ ու սկսում քարոզել Տարոն Մարգարյանի, Ավանի մյուս “դեմքերի” բարեգործությունները, ՀՀԿ-ն… Մտածեցի “ընտրություններ են, հաստատ հիմա էլ տենց բաներ կանեն մանկապարտեզներում”… Read more…

Կասունին, ՌեԱնիմանիան ու խնդիրների “աբիդնի”ությունը…

06/04/2012

Էսօր հանդիպեցի շատ հետաքրքիր մարդու` Վրեժ Կասունուն: Երկար խոսում էր ՌեԱնիմանիա փառատոնի մասին, հիմնականում խնդիրներից: Պարզվում է` դրանք էդքան էլ քիչ չեն: Խնդիրները հիմնականում կապված են ֆինանսավորման հետ, որ հնարավոր հովանավորները ոչ մի կերպ չեն ցանկանում ապահովել: “Ֆինանսավորումը ստանալու դեպքում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կարող ենք հրավիրել Հայաստան, իսկ դա արդեն աշխարհի ուշադրությունը կդարձնի դեպի մեր երկիր: Իդեպ, ես խոսել եմ էդ մասնագետների հետ, և նրանք շատ են ցանկանում գալ այստեղ, սակայն մենք դեռևս չենք կարող ֆինանսավորում հատկացնել այդ ամենի համար”: Read more…

Երկու բառով անցնող տարվա մասին…

31/12/2011

HappY-HappY🙂

Էս տարի էդպես էլ ժամանակ չգտա էստեղ ամփոփելու անցնող տարին: Ու ահա տասներկուսից երեք ժամ առաջ “ոտի վրա” անում եմ դա:

Բուռն էր 2011-ը, էմոցիաներով լի, շատ անմոռանալի պահերով, ոգևորություններով, հիասթափություններով… Read more…

…թող սա լինի ձմեռվա առաջին օրվա առիթով նվեր…

01/12/2011

Ձմեռը պետք է ձյուն լինի… Այ սենց ձյուն…

Թող սա լինի ձմեռվա առաջին օրվա առիթով նվեր🙂

Մեկ բլոգում մյուսի մասին :)

22/11/2011

Ողջույն🙂 Ուզում եմ պատմել մի նոր նախաձեռնության մասին, որը մեր /ՀՌՀ կամ Սլավոնական/ համալսարանի հեռուստատեսության շրջանակներում է թողարկվում ու, կարծում եմ, կհետաքրքրի շատերիդ: Խոսքը RAU ePage հաղորդման, մասնավորապես դրա բլոգի մասին է:  Read more…

:)

13/11/2011

Որոշել եմ վերադառնալ: Այստեղ: Ողջույն բոլորիդ:🙂 Կարոտել էի Ձեզ հենց այստեղից բարևելը:

armjournalist.com -ն ուզում եմ մի ուրիշ նպատակի ծառայեցնել, ավելի լուրջ բան մտածել էդ դոմեյնի համար: Չգիտեմ ինչի, բայց էդտեղ սրտիս ամեն ուզածով չեմ կարողանում կիսվել, ամբախ-զամբախ գրել /իսկ էդ գրելաոճը շատ եմ սիրում/:

Մի խոսքով, այսուհետ, այստեղ, փորձելու եմ ավելի հաճախ գրել, որովհետև կարոտել եմ գրելու պրոցեսին:🙂

Follow

Get every new post delivered to your Inbox.