Skip to content

Շատ լավ բանաստեղծություն…

30/09/2010

Ոստիկանական լրատու

Ուշասրություն,

ևս մի հետաքրքիր տեղեկություն. –

20-րդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,

հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից

և այլևս չի վերադարձել…

Արտաքին նշանները` բազմադարյան,

բազմաչարչար,

տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,

աչքերի մեջ անսահման թախիծ,

սիրտը կոտրված մի քանի տեղից…

Տեսնողներին խնդրում ենք

շտապ հայտնել պառլամենտ,

որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր

նոր ընտրությունների համար…

Հովհաննես Գրիգորյան

2 Comments leave one →
  1. 30/09/2010 00:12

    շատ լավներ:)
    լավը եներ, որ հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից

    և այլևս չի վերադարձել 😀

    • 30/09/2010 01:22

      դաժան բանաստեղծություն է, բայց շատ դուրս եկավ..
      Բայց հուսով եմ, Հայաստանը երբեք այս վիճակում չի հայտնվի…

Leave a comment