Skip to content

Երկու բառով անցնող տարվա մասին…

31/12/2011

HappY-HappY :)

Էս տարի էդպես էլ ժամանակ չգտա էստեղ ամփոփելու անցնող տարին: Ու ահա տասներկուսից երեք ժամ առաջ “ոտի վրա” անում եմ դա:

Բուռն էր 2011-ը, էմոցիաներով լի, շատ անմոռանալի պահերով, ոգևորություններով, հիասթափություններով… Read more…

…թող սա լինի ձմեռվա առաջին օրվա առիթով նվեր…

01/12/2011

Ձմեռը պետք է ձյուն լինի… Այ սենց ձյուն…

Թող սա լինի ձմեռվա առաջին օրվա առիթով նվեր :)

Մեկ բլոգում մյուսի մասին :)

22/11/2011

Ողջույն :) Ուզում եմ պատմել մի նոր նախաձեռնության մասին, որը մեր /ՀՌՀ կամ Սլավոնական/ համալսարանի հեռուստատեսության շրջանակներում է թողարկվում ու, կարծում եմ, կհետաքրքրի շատերիդ: Խոսքը RAU ePage հաղորդման, մասնավորապես դրա բլոգի մասին է:  Read more…

:)

13/11/2011

Որոշել եմ վերադառնալ: Այստեղ: Ողջույն բոլորիդ: :) Կարոտել էի Ձեզ հենց այստեղից բարևելը:

armjournalist.com -ն ուզում եմ մի ուրիշ նպատակի ծառայեցնել, ավելի լուրջ բան մտածել էդ դոմեյնի համար: Չգիտեմ ինչի, բայց էդտեղ սրտիս ամեն ուզածով չեմ կարողանում կիսվել, ամբախ-զամբախ գրել /իսկ էդ գրելաոճը շատ եմ սիրում/:

Մի խոսքով, այսուհետ, այստեղ, փորձելու եմ ավելի հաճախ գրել, որովհետև կարոտել եմ գրելու պրոցեսին: :)

Կանադացի կոլաժիստը, մեր ոտքերը… և ինչ կլինի հայ տղամարդկանց հետ, եթե մեկ օր բոլոր հայ կանայք որոշեն հեռանալ երկրից…

21/07/2011

Մեր համար հանգիստ նստած էինք Կարապի լճի մոտակայքի խոտերին: Ու քանի որ նորություն չէ, որ մենք հանգիստ նստած լինենք ու մեկ էլ откуда ни возьмись մի դեմք հանդիպի ու… հետաքրքրացնի մեր հանգիստը… Կոմայգու պատմությունը մտքիս եկավ… Չնայած` այսօրվա մարդու արկածները Կոմայգում տեղի ունեցող սեռական հարաբերությունների բոլոր տեսակների մասին լսելուց ավելի հաճելի ու ծիծաղելի էին… Ինչևէ, շեղվեցի թեմայից: Read more…

Start Up-ի Հարցազրույցներ բաժնում` բլոգի մասին

21/07/2011

Մենք էլ /ես ու բլոգս/ դարձանք “Start Up” հաղորդման հերթական մասի մասնակիցներ:

Ինձ մնում է միայն ասել, որ հենց այդ օրը զրուցել Ռոքսիի հետ հենց այս հաղորդման համար առավել հաճելի էր: Իսկ թե ինչու` կարևոր չէ: Ռոքս, կարծում եմ` հասկացար ասածս: ;)

Արցախ` տպավորություններ, լուսանկարներ ու մի շարք Հ.Գ.-ներ…

21/07/2011

Իսկ Շուշիի “մեծ կանյոնից” քցվելս եկավ… /կյանքում առաջին անգամ/

Արցախում առաջին անգամ էի: Մինչև գնալս շատ էի լսել, ֆոտոներ և տեսանյութեր աչքի տակով անցկացրել: Բայց էդ ամենն ու Արցախն իրականում տեսնելը տարբեր բաներ են: Նախ` ճանապարհի “պավարոտները”, որոնք հիշացրեցին “Մեր բակ”-ի եղանակի տեսության աղջկա ասած ամենահայտնի արտահայտությունը /դե էն որ “պավարոտներից սիրտդ խառնում ա” :D /: Read more…

Ես Մռավը չտեսա…

21/07/2011

/12.06.2011/

Ասում են` երբ Մուշեղ Իշխանը Հայաստան է եկել, այդպես էլ չի կարողացել տեսնել Արարատը, գնալուց հետո էլ գրել է մի բանաստեղծություն` “Ես Մասիսը չտեսա”:

Արցախում եմ: Առաջին անգամ: Տպավորություններ, այս ու այն բանի վերաբերյալ կարծիք հետո կգրեմ, հիմա թույլ տվեք մի փոքր էլի զգացմունքայինիս զոռ տամ, չնայած զոռ տալու բան չկա… Արդեն երկու օր է, այստեղի ՏՏ կենտրոնի ներկայացուցիչներից մեկն անընդհատ ասում է, որ լավ եղանակի դեպքում ինչ-որ սարից հնարավոր է տեսնել Մռավը, Շահումյանի շրջանը Read more…

Ով աղավաղի, ում քննադատեն…

21/07/2011

“Մհերը շատ տռոգածելնի անձնավորություն ա“…

Երբ տարբեր տեսակի գիտաժողովների, միջոցռումների և սեմինարների ժամանակ քննարկվում է եթերային խոսքի կուլտուրան, բոլորը սկսում են քննադատել լրագրողներին, որոնք աղավաղում են եթերն իրենց անգրագիտությամբ: “Սա չգիտեն, նրանից տեղիակ չեն, այս մեկը սխալ են արտասանում, սա ընդհանրապես հայերեն չի հնչում” և այլն: Հուսով եմ /և դա պարզից էլ պարզ է/, որ որոշ լրագրողների որոշ սխալները չեն պատճառը, որ այսօր հեռուստաէկրանին են հայտնվում լրագրությունից բավականին հեռու մարդիկ: Դա դեռ ոչինչ /գրողի ցոծը/, գոնե հայերենին տիրապետեն: Վերևում գրված նախադասությանը նայեք: Սա հնչել է հայկական հաղորդումներից մեկի ժամանակ հաղորդավարի բերանից: Հաղորդավարը պարուհի է: Read more…

Սկսենք մեծահարուստներին կոշիկ հագնել սովորեցնել

21/07/2011

“Կոշիկի արտադրությամբ և վաճառքով զբաղվող հանրաճանաչ Clarks ֆիրման իր աշխատակիցներից մեկին ուղարկում է /կարծեմ աֆրիկյան/ աֆրիկյան պետություններից մեկը, որ վերջինս ուսումնասիրի մարդկանց ճաշակը, որ ըստ այդմ էլ իրենց արտդրությունը տանեն և այնտեղ վաճառեն: Աշխատակիցը վերադառնում ու հայտնում է. “Նրանք կոշիկ չեն հագնում”: Մյուս աշխատակցի այդ երկիր այցից հետո պարզվում է, որ շուկան մեծ է, բայց այդ մարդիկ իրոք բոբիկ են քայլում, ինչին ֆիրմայի սեփականատերը պատասխանում է. “Ուրեմն պետք է կոշիկ հագնել սովորեցնենք”:

Կան հազարավոր հայ մեծահարուստներ, սակայն դրանցից միայն հինգն են կոլեկցիոներ Read more…

Follow

Get every new post delivered to your Inbox.